Իրան

Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները

Պարսից ծոցի անվտանգությունը չպետք է կախված լինի որևէ երկրի կամքից, այն պետք է ապահովվի ափամերձ պետությունների համագործակցության օգնությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Պարսից ծոցն ասպարեզ չէ միակողմանի արտաքին կամքի պարտադրման համար, և այս ռազմավարական տարածքի անվտանգությունն ապահովվում է միայն ափամերձ երկրների համագործակցությամբ», - Պարսից ծոցի ազգային օրվա կապակցությամբ նախագահի ուղերձը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Փեզեշքիանի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի վրա է «ընկած  Պարսից ծոցում ցանկացած անկայունության պատասխանատվությունը»։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակումը չի հասնի իր նպատակներին։

ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսել են իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը արդյունավետ է, և ինքը մտադիր չէ այն ​​վերացնել, մինչև կողմերը համաձայնության չհասնեն իրանական միջուկային ծրագրի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում