ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի հոբելյանական հանձնաժողով

2 րոպեի ընթերցում

2026 թվականին նշվում է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը․ այս կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տասնութ տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը պետք է ներառի՝

  • դիմում (ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին),
  • հայտատու անձի կամ կազմակերպության գործունեության մասին տեղեկություն (ազատ ձևաչափով),
  • ծրագրի բովանդակային մանրամասն նկարագրություն, որը պարունակում է դրա իրականացման վայրի և ժամկետների մասին տվյալներ (ազատ ձևաչափով),
  • ծրագրի ծախսերի մանրամասն նախահաշիվը (ազատ ձևաչափով),
  • կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը:

Մրցույթի մասնակցության փաթեթն անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 15-ն ուղարկել literature@escs.am էլեկտրոնային հասցեին:

Հարցերի պարագայում զանգահարել նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն (հեռախոս՝ 010-599-699 /697/ Արմեն Սարգսյան):

 

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը