ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի հոբելյանական հանձնաժողով
2 րոպեի ընթերցում

2026 թվականին նշվում է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը․ այս կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տասնութ տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը պետք է ներառի՝
- դիմում (ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին),
- հայտատու անձի կամ կազմակերպության գործունեության մասին տեղեկություն (ազատ ձևաչափով),
- ծրագրի բովանդակային մանրամասն նկարագրություն, որը պարունակում է դրա իրականացման վայրի և ժամկետների մասին տվյալներ (ազատ ձևաչափով),
- ծրագրի ծախսերի մանրամասն նախահաշիվը (ազատ ձևաչափով),
- կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը:
Մրցույթի մասնակցության փաթեթն անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 15-ն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարցերի պարագայում զանգահարել նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն (հեռախոս՝ 010-599-699 /697/ Արմեն Սարգսյան):