Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Հայաստանի Աղվերան քաղաքում մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։
Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։