Իրան

Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. WSJ

2 րոպեի ընթերցում

Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց։

Հրատարակության տվյալներով, վերջին շաբաթներին Սպիտակ տան ղեկավարը կողմ է արտահայտվել Իսլամական Հանրապետության տնտեսության վրա ճնշման մեծացմանը՝ թույլ չտալով նավերի, այդ թվում՝ նավթատար լցանավերի ելքն իրանական նավահանգիստներից։ Թրամփը կարծում է, որ այլընտրանքային տարբերակները, այդ թվում՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից հրաժարվելն ավելի մեծ ռիսկեր են ներկայացնում Վաշինգտոնի համար, քան շրջափակումը շարունակելը։

WSJ-ն նշում է, որ նախագահը հակասական հորդորներ է ստանում հետագա գործողությունների վերաբերյալ: Պաշտոնյաների մի մասը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա, մյուսները մտահոգված են, որ Հորմուզի նեղուցը փակ պահելը կամ մարտական գործողությունները շարունակելը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ի տնտեսության վրա և ազդել Կոնգրեսում հանրապետականների համար միջանկյալ ընտրությունների արդյունքի վրա։

Իր հերթին, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը X-ում հայտնել է, որ ամերիկյան շրջափակման պատճառով իրանական Չաբահարի նավահանգստում կուտակվել է ավելի քան 20 նավ։ Զինվորականների տվյալներով՝ գործողության սկզբից ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ու ուղղաթիռները հետ են ուղարկել Իրանի հետ կապված 39 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս էին եկել այնտեղից։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում