Իրան

Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ չեն քննարկի երկրի հրթիռային ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ չեն քննարկի երկրի հրթիռային ծրագիրը

Իրանը չի պլանավորում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկել իր հրթիռային ծրագիրը, ինչպես նաև Թեհրանի կողմից աջակցվող տարածաշրջանային զինված կազմավորումների՝ «Դիմադրության առանցքի» հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կահիրեում Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։

«Մենք բանակցություններ չենք վարի հրթիռային ծրագրի և «Դիմադրության առանցքի» վերաբերյալ», - նշել է նա:

Եգիպտոսում Իրանի դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն «նաև պետք է հարգի Իսլամական Հանրապետության բոլոր օրինական իրավունքները նրա միջուկային ծրագրի շրջանակներում»։

Դեսպանը նաև հայտարարել է, որ Իրանն անձնատուր չի լինի, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, և բանակցություններ չի վարի ճնշման ներքո:

«Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ն մեզ հետ խոսի ուժի դիրքերից: Իրանը երբեք անձնատուր չի լինի և բանակցություններ չի վարի ճնշման և նոր հարձակումների սպառնալիքների ներքո», - ընդգծել է դիվանագետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում