Իրան

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի իրանական ավիաընկերություններին օժանդակող օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի իրանական ավիաընկերություններին օժանդակող օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ իրանական ավիաընկերություններին ծառայություններ մատուցող օտարերկրյա կազմակերպությունները կարող են ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեսենթը հայտնել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերությունների հետ գործարքներ կնքելը ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկվելու ռիսկ է պարունակում: Օտարերկրյա կառավարությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու, որ իրենց իրավասության տակ գտնվող ընկերությունները չմատուցեն ծառայություններ այդ ինքնաթիռներին, այդ թվում՝ ավիացիոն վառելիքի, սննդի, վայրէջքի վճարների կամ սպասարկման ապահովման մասով», - նշված է գրառման մեջ։

Բեսենթը նաև նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն առավելագույն ճնշում կգործադրի Իրանի վրա և «չի տատանվի գործել ցանկացած երրորդ կողմի դեմ, որը բիզնես կվարի իրանական կազմակերպությունների հետ կամ կնպաստի դրան»։

Նախորդ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցները Չինաստանի, ԱՄԷ-ի, Լիբերիայի, Պանամայի, Վիետնամի, Վիրջինյան կղզիների, Կայմանյան կղզիների և Մարշալյան կղզիների իրավասության տակ գտնվող 20 ընկերությունների, ինչպես նաև Իրանի հետ կապված 19 նավթատար նավերի նկատմամբ։ Ցանկում ներառված է նաև Չինաստանի ամենամեծ նավթաքիմիական համալիրը՝ Hengli Petrochemical-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում