Իրանն ԱՄՆ-ի կողմից նավթատար լցանավերի կալանումը որակել է «ծովահենության օրինականացում»

2 րոպեի ընթերցում

Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ին Հնդկական օվկիանոսում ամերիկացի զինվորականների կողմից իրանական Majestic X և Tifani նավթատար լցանավերը կալանելու համար և դա համարում է «ծովահենության օրինականացում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Սա ծովահենության և զինված կողոպուտի ուղղակի օրինականացում է բաց ծովում։ Ծովահենները վերադարձել են, միայն թե հիմա նրանք գործում են կառավարության կողմից տրված հրամաններով, ընթանում են պաշտոնական դրոշների ներքո և իրենց կողոպուտն անվանում են «իրավապահ գործունեություն», - նշել է Բաղային։

Խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է լիակատար պատասխանատվություն կրի իր «անօրինական վարքագծի» համար, որը «հարված է հասցնում միջազգային իրավունքի և միջազգային ազատ առևտրի հիմունքներին և սպառնում ծովում անվտանգության հիմնարար սկզբունքներին»։

Միևնույն ժամանակ, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Միացյալ Նահանգները և Իսրայելն անօրինական ագրեսիվ պատերազմ են մղում Իրանի դեմ՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, խաթարելով անվտանգությունը ծովում և սպառնալով տարածաշրջանային խաղաղությանը»։

Անցյալ շաբաթ Հնդկական օվկիանոսում ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության (INDOPACOM) ուժերի կողմից կալանվել են ամերիկյան պատժամիջոցների ցանկում ներառված երկու նավթատար լցանավ՝ Majestic X-ը և Tifani-ն։

Այս նավերից յուրաքանչյուրը տեղափոխում էր մոտավորապես 1,9 միլիոն բարել իրանական նավթ, որն առգրավվել է դաշնային հրամանների հիման վրա, որոնք ԱՄՆ-ի դատարանների կողմից տրվել են Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ