Մեծ Բրիտանիայի թագավորն ու թագուհին պետական ​​այցով ԱՄՆ-ում են․ Չարլզ 3-րդը ելույթ կունենա Կոնգրեսում

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը և թագուհի Կամիլան 4-օրյա պետական ​​այցով ժամանել են ԱՄՆ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ժամանման արարողությունից հետո, որը տեղի է ունեցել «Էնդրյուս» համատեղ բազայում, Չարլզն ու Կամիլան ուղևորվել են Սպիտակ տուն, որտեղ նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը։

Այնուհետև բրիտանական թագավորական զույգը, ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը մասնակցել են Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի այգում կազմակերպված ընդունելությանը:

Հաղորդվում է, որ Չարլզ թագավորն ապրիլի 28-ին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում՝ կենտրոնանալով երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների վրա և փորձելով խթանել «հատուկ հարաբերությունները» բրիտանական կառավարության և նախագահ Դոնալդ Թրամփի միջև Իրանի դեմ պատերազմի շուրջ տարաձայնությունների ֆոնին:

Սա պատմության մեջ երկրորդ նմանատիպ ելույթն է լինելու. առաջինը ելույթ է ունեցել Եղիսաբեթ II թագուհին 1991 թվականին։

Թագավորի ելույթը Կոնգրեսում պետական ​​այցի գլխավոր իրադարձությունն է՝ Չարլզ 3-րդի գահակալության ընթացքում ամենաազդեցիկ իրադարձությունը, որին կհաջորդի պետական ​​ընթրիք։ Նաև նախատեսված է թագավորի այցելությունը Նյու Յորք։

Նախորդ շաբաթ Թրամփը BBC-ի հետ զրույցում ասել էր, որ այցն «անշուշտ» կարող է օգնել երկրներին վերականգնել հարաբերությունները։

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը