Ռուսաստան

Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի մեծ խմբաքանակի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի մեծ խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանի մակնշման պետական համակարգն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի խմբաքանակի վաճառքը օֆֆլայն ու օնլայն խանութներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է РБК-ն։

Նշվում է, որ շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ հանքային ջուր, որոնց վաճառքն արգելելու որոշում է կայացվել՝ մինչև ստուգումների ավարտը։

Հայկական հանքային ջրերի վաճառքը դադարեցնելու համար հիմք է հանդիսացել  «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վտանգը կանխելու համար հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։

Որպես վաճառքը դադարեցնելու պատճառ է նշվել «պարտադիր պահանջների խախտումը»։

Արգելքի տակ են ընկել 2026 թվականի փետրվարի 17-ից մինչև 2026 թվականի մարտ արտադրված ջրերը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում