Իրան

Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը՝ Թրամփի առաջարկից հետո

1 րոպեի ընթերցում

Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը՝ Թրամփի առաջարկից հետո

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների տարբերակը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է «Վեստի» ծրագրի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Իրանի հետ դիմակայությունում չի հասել իր առջև դրած որևէ նպատակի, այդ իսկ պատճառով այժմ խոսում է բանակցությունների մասին։

«Ակնհայտ է, որ Իրանը դիմակայում է աշխարհի ամենամեծ գերտերությանը, և նրանք չեն հասել իրենց նպատակներից ոչ մեկին։ Այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրում է բանակցություններ, և մենք այժմ դիտարկում ենք այդ տարբերակը»,- նշել է Արաղչին։

Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունները արդյունք չեն տվել։

Ապրիլի 21-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է հրադադարը՝ մինչև Թեհրանի կողմից հակամարտության կարգավորման առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում