Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետությունում «մարդասիրական նպատակներով»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը։
«Հունիսի ընթացքում նախարարների մակարդակով համաձայնագիր կստորագրվի, որը կներառի Կիպրոսի տարածքում ֆրանսիական զորքերի ներկայություն՝ բացառապես մարդասիրական նպատակներով», - ասվում է կառավարության կայքում հրապարակված նրա հայտարարության մեջ։