Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին

2 րոպեի ընթերցում

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի վերաբերյալ վավերագրական սերիալն արժանացել է Webby Awards մրցանակաբաշխության երկու մրցանակի՝ հաղթելով ինչպես գլխավոր մրցանակ, այնպես էլ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The National-ը:

Heartbeat of Humanity (Մարդկության սրտխփոցը - թրգմ․) բազմասերիանոց ֆիլմին գլխավոր մրցանակը շնորհվել է Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից, իսկ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում նախագիծը հաղթել է ավելի քան 4 մլն երկրպագուների քվեարկության արդյունքում:

Հաղթողներին մրցանակները կհանձնվեն մայիսի 11-ին, Նյու Յորքում:

«Մարդկության սրտխփոցը» ֆիլմը պատմում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի և դրան արժանացած մրցանակակիրների մասին, որոնց շարքում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության  ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ