Իրան

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերն ու ուղղաթիռները ծովային շրջափակման սկզբից ի վեր կալանել են Իրանի հետ փոխկապակցված 38 առևտրային նավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 27-ին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների շրջափակումը՝ խոչընդոտելով նավերի մուտքն ու ելքը։ Ամերիկյան ուժերը 38 նավի կարգադրել են հետ գնալ կամ վերադառնալ նավահանգիստ», - ասվում է հաղորդագրության մեջ։

CENTCOM-ից հայտնել են, որ իրենք շարունակելու են գործողությունները «պատժամիջոցների տակ գտնվող նավերը կալանելու նպատակով»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում