Քաղաքականություն

Բրյուսելում անցկացվել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Բրյուսելում անցկացվել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ որոնք միջոցառումները մեկնարկել են Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և շարունակվել՝ 1915թ․ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպված պաշտոնական արարողությամբ։

Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողության ընթացքում ելույթներով են հանդես եկել Բրյուսելում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդան Սարգսյանը, Բրյուսելի Իքսել համայնքի ղեկավար Ղոման դը Ռոզմը, Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաղդը, Սենատի անդամ Կարլ Վանլյուվեն, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանը։

Վարդան Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու կարևորությանը՝ ներկայացնելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունները և ընդգծելով համատեղ ջանքերի հրամայականն այս օրակարգի շրջանակներում։

Հաղորդվում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Բելգիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ և Բելգիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում