Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Հ. Ու. Բուշ» ատոմային ավիակրի գլխավորությամբ, ապրիլի 23-ին ժամանել է Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում տեղակայված ռազմածովային խմբավորումն ուժեղացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

X-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ավիակիրը նավարկում է Հնդկական օվկիանոսով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում։

Խմբի կազմի մեջ, ավիակրից բացի, մտնում են «Մեյսոն», «Դոնալդ Քուք» և «Ռոս» էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են գործողության 1600 կիլոմետր հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներով։

Այս խմբի ժամանմամբ CENTCOM-ն այժմ երեք ավիակիր հարվածային խումբ ունի Մերձավոր Արևելքում։

Արաբական ծովում մարտական ​​հերթապահություն են իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, ինչպես նաև 16 այլ մարտական նավեր, այդ թվում՝ հրթիռային էսկադրային ականակիրներ և մեծ դեսանտային նավեր: Դրանք ներգրավված են իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված ամերիկյան ռազմածովային շրջափակումն ապահովելու գործում:

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը գտնվում է Կարմիր ծովում: Դրա խմբի մեջ մտնում է երեք հրթիռային էսկադրային ականակիր:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար