Հայաստան

Երևանի քաղաքապետն ու ՏԿԵՆ նախարարը հետևել են Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետն ու  ՏԿԵՆ նախարարը հետևել են Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործընկերների հետ հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 11.4կմ ընդհանուր երկարությամբ։

«Միջին նորոգման շրջանակում հեռացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, տեղադրվում է նոր ծածկ։ Գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթվա ընթացքում»,- գրել է քաղաքապետը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում