ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը իր ձևաչափով և օրակարգով ունի առանձնահատուկ՝ պատմական նշանակություն գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման համատեքստում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ մինչ օրակարգային աշխատանքների մեկնարկը Համբարձում Մաթևոսյանն ունեցել  է բարեկամական շփումներ և հանդիպումներ գործընկեր նախարարների և պատվիրակությունների ղեկավարների հետ՝ ընդգծելով միջազգային համագործակցության խորացման և համատեղ, համակարգված գործողությունների կարևորությունը։

Նախարար Հայաստանի Հանրապետության մասնակցությունը «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների ձևաչափին գնահատել է որպես առանձնահատուկ կարևոր և խորհրդանշական նշանակություն ունեցող իրադարձություն մեր երկրի համար։

«Այս հարթակում Հայաստանի ներկայությունը վկայում է մեր երկրի նկատմամբ աճող վստահության և միջազգային բնապահպանական օրակարգում մեր դերակատարության բարձրացման մասին։ G7-ը համախմբում է համաշխարհային օրակարգ ձևավորող առաջատար երկրներին, և այս ձևաչափում մեր ներգրավվածությունը հնարավորություն է տալիս Հայաստանի ձայնը հնչեցնել գլոբալ մակարդակում՝ ներկայացնելով մեր մոտեցումներն ու առաջնահերթությունները։

Սա ունի նաև պատմական նշանակություն՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17) առաջիկա հյուրընկալող երկիր։ Այդ հանգամանքը մեզ պարտավորեցնում է առավել ակտիվ և նախաձեռնող լինել միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցում և ձևավորել համախմբված օրակարգ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը:

Ըստ նրա՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր՝ կարևոր է նման բարձր մակարդակի հարթակներում մասնակցությունը՝ երկխոսության խորացման, նոր գործընկերությունների ձևավորման և համատեղ նախաձեռնությունների առաջմղման տեսանկյունից. «G7-ի շրջանակում հաստատվող կապերն ու ձեռք բերվող պայմանավորվածությունները էական ներդրում կունենան համաժողովի արդյունավետ կազմակերպման և դրա արդյունքների ազդեցության բարձրացման գործում»:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում՝ հանդես գալով որպես վստահելի գործընկեր և պատասխանատու հյուրընկալող երկիր։

 

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres