Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ում 7-րդն է

1 րոպեի ընթերցում

Հայ ծանրորդները շարունակում են ելույթները Բաթումում անցկացվող Եվրոպայի  2026 թվականի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2022 թվականի առաջնության ոսկե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանը ընթացիկ առաջնության 88 կգ քաշային ծանրորդների պայքարի պոկում վարժության ժամանակ ունեցավ մեկ հաջող մոտեցում և գլխավերևում պահեց 160 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով` Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ում 7-րդն է:

Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ Անդրանիկ Կարապետյանն, ով հիմա ներկայացնում է Բոսնիան ու Հերցեգովինան: Կարապետյանը երկամարտում դարձավ բրոնզե մեդալակիր` 361 կգ արդյունքով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը: Բրոնզ է նվաճել Մարտին Պողոսյանը:

 

Հայերեն

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը