Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ում 7-րդն է
1 րոպեի ընթերցում

Հայ ծանրորդները շարունակում են ելույթները Բաթումում անցկացվող Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2022 թվականի առաջնության ոսկե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանը ընթացիկ առաջնության 88 կգ քաշային ծանրորդների պայքարի պոկում վարժության ժամանակ ունեցավ մեկ հաջող մոտեցում և գլխավերևում պահեց 160 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով` Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ում 7-րդն է:
Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ Անդրանիկ Կարապետյանն, ով հիմա ներկայացնում է Բոսնիան ու Հերցեգովինան: Կարապետյանը երկամարտում դարձավ բրոնզե մեդալակիր` 361 կգ արդյունքով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը: Բրոնզ է նվաճել Մարտին Պողոսյանը: