ԱՄՆ-ն կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողությունը մինչև Իրանի հետ համաձայնագրի կնքումը. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցը, և այդպես կշարունակվի մինչև համաձայնագրի կնքումը: Նա նաև անդրադարձել է իրանական ղեկավարությանը՝ պնդելով, որ կոշտ գծի կողմնակիցների և չափավոր հայացքներ ունեցող գործիչների միջև պայքար է ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

«Մենք լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Ոչ մի նավ չի կարող մտնել կամ դուրս գալ՝ առանց Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի թույլտվության։ Այն «ամուր փակված է», մինչև այն պահը, երբ Իրանը կարողանա համաձայնագիր կնքել», - գրել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ Իրանը «մեծ դժվարություններ ունի»՝ հասկանալու, թե «ով է իր առաջնորդը»։

«Նրանք պարզապես չգիտեն։ Պարզապես խելագարություն է ներքին պայքարը, որ ընթանում է մարտադաշտում մեծ պարտություն կրած «կոշտ գծի» կողմնակիցների և «չափավորների» միջև, որոնք այդքան էլ չափավոր չեն, բայց սկսում են հարգանք վայելել», - հավելել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն ապրիլի 13-ից շրջափակել է իրանական նավահանգիստները: Նախագահ Թրամփը հայտարարել է Իրանի հետ ապրիլի 22-ին ավարտվող երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու մասին, մինչև Իրանը կներկայացնի իր առաջարկները, և քննարկումները կավարտվեն: Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել Իրանի առաջարկները ստանալու համար:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար