«Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ դեռ չի հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներն այս պահին Բյուրեղավանում ջրի որակի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերել։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ընկերությունից՝ նշելով, որ ստուգումները շարունակվում են։

Ապրիլի 22-ին Բյուրեղավանի համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Համայնքապետարանը կոչ էր արել զերծ մնալ խմելու ջուրն օգտագործելուց կամ օգտագործել եռացնելուց հետո։

Առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն։

Առողջապահության նախարարությունից նաև հայտնել էին, որ հիվանդանոցային բուժօգնության համար դիմել է 5 քաղաքացի, որոնց առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնել էր, որ նույն գանգատներով մոտ 300 անձ է դիմել պոլիկլինիկա։ Նա նշել էր, որ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները համայնքում են, իրականացնում են նմուշառումներ և ստուգումներ։

 

Հայերեն Русский

Հոգատարությունը որպես ավանդույթ. Երեմյան ընկերությունների խմբի ուշադրության կենտրոնում մարդն է

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել վերսկսել Եմենի շուրջ բանակցությունները

«Մասրիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են С-400-ների հնարավոր նոր մատակարարումները

Ամերիկացիներն առաջին անգամ զբաղեցրել են Bloomberg-ի միլիարդատերերի աղյուսակի բոլոր առաջին 10 տեղերը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Դպրոցներ տանող 14 ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 98 մլն դրամ

Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Մարտունիի երաժշտական դպրոցում դուդուկահար Գևորգ Դաբաղյանի մասնակցությամբ անցկացվել է վարպետության դաս