Իրան

Իրանն ԱՄՆ-ի հետ կբանակցի դիվանագիտության համար «անհրաժեշտ և ողջամիտ» պայմանների դեպքում. Բաղայի

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ի հետ կբանակցի դիվանագիտության համար «անհրաժեշտ և ողջամիտ» պայմանների դեպքում. Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, մեկնաբանելով Պակիստանի ջանքերով ԱՄՆ-ի կողմից հրադադարի երկարաձգումը, հայտարարել է, որ երկիրն «ուշադիր հետևում է քաղաքական ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Բաղային նշել է, որ Իրանը կձեռնարկի «անհրաժեշտ և համապատասխան միջոցներ՝ երկրի ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար»: Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության վիճակում, և երկիրը կշարունակի վերահսկել իրավիճակը թե՛ մարտադաշտում, թե՛ բանակցություններում։

Նա նաև անդրադարձել է Վաշինգտոնի հետ հետագա բանակցությունների հնարավորությանը։

«Դիվանագիտությունն ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու գործիք է, և երբ մենք եզրակացնենք, որ առկա են այս գործիքն օգտագործելու անհրաժեշտ և ողջամիտ պայմաններ, մենք գործողություններ կձեռնարկենք», - ասել է նա:

Պաշտոնյան կրկին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր է պատասխանատվություն պահանջել երկրի ենթակառուցվածքներին հարվածների համար և կշարունակի պահանջել փոխհատուցում պատճառված վնասի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում