Քաղաքականություն

Հայաստանը ցանկանում է ինտեգրվել եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ցանկանում է ինտեգրվել եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կառավարությունը։ 

ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։

Սույն թվականի մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգերին՝ կարևորելով ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում