Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն դադարեցրել է կանխիկ դոլարի մատակարարումներն Իրաք և ռազմական համագործակցությունը երկրի հետ. WSJ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն դադարեցրել է կանխիկ դոլարի մատակարարումներն Իրաք և ռազմական համագործակցությունը երկրի հետ. WSJ

ԱՄՆ նախագահի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է կանխիկ դոլարի մատակարարումներն Իրաք՝ Բաղդադից պահանջելով միջոցներ ձեռնարկել իրանամետ ռազմականացված կազմավորումների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրների։

Նրանց տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն նաև սառեցրել է Իրաքի զինվորականների հետ անվտանգության ոլորտի ծրագրերի շուրջ համագործակցությունը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն արգելել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հաշիվներից իրաքյան նավթի վաճառքից ստացված մոտավորապես 500 միլիոն դոլարի չափով թղթադրամներ տեղափոխող տրանսպորտային ինքնաթիռի թռիչքը։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ամերիկյան կողմն արդեն երկրորդ անգամ է կասեցնում Իրաքի համար նախատեսված մատակարարումը, նշում է WSJ-ը։ Վաշինգտոնի այդ քայլը հաջորդել է իրանամետ աշխարհազորայինների կողմից Իրաքում և հարևան երկրներում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումներին՝ ի նշան Թեհրանին աջակցության։

Հրատարակության աղբյուրների խոսքով՝ Թրամփի վարչակազմն այս ձևով մեծացնում է ճնշումը Բաղդադի վրա, որպեսզի այն ավելի սերտորեն աշխատի Վաշինգտոնի հետ և թուլացնի Թեհրանի հետ իր կապերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում