Իրան

Առանց ԱԷՄԳ-ի մասնակցության ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը պատրանք կլինի․ Գրոսի

1 րոպեի ընթերցում

Առանց ԱԷՄԳ-ի մասնակցության ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը պատրանք կլինի․ Գրոսի

Ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է սկզբից ներառի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Associated Press-ից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Հակառակ դեպքում դուք կունենաք համաձայնագրի պատրանք», - ավելացրել է նա։

Գրոսիի խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը «բարդ գործընթաց» են, և կարևոր է թույլ տալ «շարունակականություն», որպեսզի այդ գործընթացը զարգանա։

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ խաղաղության հնարավորություն ընձեռվի», - նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի խնդրանքով երկարաձգում է Իրանի հետ ապրիլի 8-ին հաստատված երկշաբաթյա հրադադարը, որի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։

Թրամփի խոսքով՝ Իրանի վրա հարձակումները կկասեցվեն, մինչև այդ երկրի «առաջնորդները և ներկայացուցիչները կարողանան միասնական առաջարկով հանդես գալ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում