«Ուժեղ Հայաստան» դաշինքը հրապարակել է իր ընտրացուցակը
1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպմանը հրապարակվել է ընտրացուցակը, որով դաշինքը կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը լուսաբանող ուղիղ եթերից։
Միջոցառումն ավարտվել է դաշինքի ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների անունների հրապարակմամբ։
Ըստ այդմ՝ դաշինքի ընտրացուցակի առաջին տասնյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգա Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Ավետիս Առաքելյանը, Մարիաննա Ղահրամանյանը և Հայկ Սուքիասյանը։
Կարդացեք հոդվածը` Русский