Թեհրանը Վաշինգտոնին կոչ է արել ազատ արձակել գրավված իրանական նավը և դրա անձնակազմին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ծովահենություն է որակել ԱՄՆ-ի կողմից իրանական Touska բեռնատար նավի գրավումը և Վաշինգտոնին կոչ է արել ազատ արձակել նավը, դրա անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այդ գործողությունը, որը զուգակցվել է նավի ուղևորների, անձնակազմի և նրանց ընտանիքների ահաբեկմամբ, ծովահենության և ահաբեկչության ակտ է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախազգուշացնելով ԱՄՆ-ի այդ անօրինական և հանցավոր գործողության ծանր հետևանքների մասին, ընդգծում է իրանական նավի, դրա ուղևորների և անձնակազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իրանը կօգտագործի իր բոլոր հնարավորություններն ազգային շահերի պաշտպանության համար, և որ տարածաշրջանում իրադրության հետագա սրման լիակատար պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն։

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն հայտնել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին՝ նշելով, որ թույլ չի տա այնտեղ որևէ նավի մուտքը կամ ելքը։ Ապրիլի 20-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Օմանի ծոցում Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի կալանման մասին։ Ըստ հրամանատարության՝ իրանական նավի անձնակազմը հրաժարվել է ենթարկվել ԱՄՆ զինված ուժերի պահանջներին, որից հետո ամերիկյան ուժերը հարվածել են նավին, այնուհետև ուղղաթիռից դեսանտ են իջեցրել տախտակամած:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար