Իրան

Իրանում պատերազմը պատմության մեջ ամենամեծ էներգետիկ ճգնաժամն է առաջացնում․ ԷՄԳ

1 րոպեի ընթերցում

Իրանում պատերազմը պատմության մեջ ամենամեծ էներգետիկ ճգնաժամն է առաջացնում․ ԷՄԳ

Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը ստեղծում է աշխարհի պատմության մեջ ամենածանր էներգետիկ ճգնաժամը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին հայտարարել է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

«Սա իսկապես պատմության մեջ ամենամեծ ճգնաժամն է, - ասել է նա։ - «Ճգնաժամն արդեն իսկ հսկայական է, եթե համատեղենք բենզինի ճգնաժամի և Ռուսաստանի հետ կապված գազի ճգնաժամի հետևանքները»։

Մերձավոր Արևելքում պատերազմը կաթվածահար է արել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մեկ հինգերորդը։

Դրան գումարվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետևանքները, որի պատճառով դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը Եվրոպա։

Մարտին ԷՄԳ-ն համաձայնել էր ռազմավարական պաշարներից բաց թողնել ռեկորդային 400 միլիոն բարել նավթ՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով նավթի գնի աճի դեմ պայքարելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում