ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերի էլեկտրոնային հետախուզության MQ-4C Triton հեռահար անօդաչու թռչող սարքը լույս ապրիլի 21-ի գիշերը երկարատև թռիչք է իրականացրել Իրանի մերձակայքում գտնվող  Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վերլուծելով Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։

Անօդաչու թռչող սարքն արձակվել է Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ավիաբազայից և Սաուդյան Արաբիայի երկնքով թռչելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Պարսից ծոց։ Այնտեղ այն սկսել է ընթանալ իրանական ափի երկայնքով ընկած միջազգային ջրերով։ Այնուհետև անօդաչուն երկու թռիչք է իրականացրել Հորմուզի նեղուցի վրայով, ինչից հետո վերադարձել է բազա։

Թռիչքը տևել է ավելի քան երկու ժամ՝ մոտավորապես 14 կմ բարձրության վրա։

Թռիչքի մեծ հեռահարության և բարձրության MQ-4C Triton հետախուզական անօդաչուն կարող է իրական ժամանակում հետախուզական տեղեկություն տրամադրել լայնարձակ օվկիանոսային և ափամերձ գոտիների վերաբերյալ։ Այն կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ՝ կատարելով մինչև 17 000 մետր բարձրությամբ և ժամում մինչև 610 կմ արագությամբ թռիչք։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար