Մերձավոր Արևելք

Իսրայելի և Լիբանանի բանակցությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 23-ին. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Իսրայելի և Լիբանանի բանակցությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 23-ին. ԶԼՄ-ներ

Իսրայելի և Լիբանանի միջև դեսպանների մակարդակով բանակցությունները կկայանան հինգշաբթի օրը՝ ապրիլի 23-ին, ԱՄՆ պետքարտուղարությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։

«Միացյալ Նահանգները ողջունում է ապրիլի 14-ին սկսված արդյունավետ փոխգործակցությունը, - հեռուստաալիքին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնյան։ - Մենք կշարունակենք նպաստել երկու երկրների կառավարությունների միջև ուղիղ, բարեխիղճ երկխոսություններին»։

The Times of Israel-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, նույնպես գրում է, որ Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերի և նրա լիբանանցի գործընկեր Նադա Մուավադի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հինգշաբթի օրը։

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն իսրայելական, լիբանանյան և ամերիկյան կողմերը։

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել էր, որ Իսրայելի հետ երկկողմ բանակցություններով կզբաղվի լիբանանյան պատվիրակությունը՝ Վաշինգտոնում նախկին դեսպան Սայմոն Քարամի գլխավորությամբ։

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, Վաշինգտոնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում