Թրամփը հայտարարել է, որ Իրանից հարստացված ուրանի դուրս բերումը երկար և բարդ գործընթաց է

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թ. հունիսին հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներից հարստացված ուրանի դուրս բերումը երկար ժամանակ կպահանջի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ 2025 թ. հունիսին ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են իրանական միջուկային օբյեկտների «լիակատար ոչնչացման»։

«Հետևաբար, (խմբ.՝ հարստացված ուրանի) դուրս բերումը կլինի երկար և բարդ գործընթաց», - հավելել է Թրամփը։

Նա նաև քննադատել է CNN-ին և ամերիկյան այլ լրատվամիջոցների կեղծ լուրեր տարածելու համար։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին տալ իր հարստացված ուրանը։

Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին տալ հարստացված ուրանը

Իրանի հետ հակամարտության շուրջ ԱՄՆ նախագահը ևս մի քանի գրառում է արել Truth Social-ում։ Դրանցից մեկում նա նշել է, որ New York Times-ի, Wall Street Journal-ի և Washington Post-ի ընթերցողները կկարծեն, թե ԱՄՆ-ն պարտություն է կրել, սակայն դա այդպես չէ։ Թրամփի խոսքով՝ ամեն բան «լավ է ընթանում», թշնամու նավատորմը և օդուժը ոչնչացվել են, Իրանի նախկին ղեկավարները չկան, և տեղի է ունեցել «ռեժիմի փոփոխություն»։

«Եվ ամենակարևորը, շրջափակումը, որը չի վերացվի, մինչև գործարք չլինի, լիովին կործանում է Իրանը։ Նրանք օրական 500 միլիոն դոլար են կորցնում», - գրել է նա։

Մեկ այլ գրառման մեջ էլ Թրամփը քննադատել է դեմոկրատներին, որոնք, ըստ նրա, անում են ամեն բան, որպեսզի վնասեն ԱՄՆ-ի «ուժեղ դիրքերը»։ Թրամփի խոսքով՝ ԶԼՄ-ները պնդում են, թե իր վրա «ճնշում» է գործադրվում համաձայնության հասնելու համար։

«Դա ճիշտ չէ։ Ես ճնշման տակ չեմ, չնայած դա (խմբ.՝ համաձայնության ձեռք բերումը) համեմատաբար արագ տեղի կունենա», - գրել է նա։

Իրան

Իրանը չի պատրաստվում բանակցել սպառնալիքների ներքո և նոր խաղաքարտեր է պատրաստել. Ղալիբաֆ

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար