Իրանը չի պատրաստվում բանակցել սպառնալիքների ներքո և նոր խաղաքարտեր է պատրաստել. Ղալիբաֆ

2 րոպեի ընթերցում

Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափակման միջոցով նպատակ ունի հասնել Իրանի կապիտուլյացիայի, սակայն երկիրը մտադիր չէ բանակցություններ վարել սպառնալիքների պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Թրամփը, շրջափակում սկսելով և հրադադարը խախտելով, փորձում է այս բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը։ Մենք չենք ընդունում բանակցությունները սպառնալիքների ստվերի ներքո», - գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։

Խորհրդարանի խոսնակը, որը նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարն է, հավելել է, որ հրադադարի վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը «պատրաստվել է, որպեսզի նոր խաղաքարտեր ցույց տա մարտադաշտում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան պատվիրակությունը կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար։ Թրամփը միևնույն ժամանակ սպառնացել էր ռմբակոծել Իրանի էլեկտրակայանները և կամուրջները, եթե համաձայնություն ձեռք չբերվի։

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ առայժմ որոշում չի կայացվել՝ արդյոք իրանական պատվիրակությունը կմեկնի Պակիստան։

Միևնույն ժամանակ, ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Պակիստանի իշխանությունները պատրաստվում են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների այցին Իսլամաբադ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի 8-ի գիշերը երկշաբաթյա հրադադար է հաստատվել։ Կողմերն ապրիլի 11-12-ին Իսլամաբադում բանակցություններ են անցկացրել, սակայն որևէ համաձայնության հասնել չի հաջողվել։ Հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար