Քաղաքականություն

Ֆրանսիայի Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Փարիզի մերձակա Լիլա քաղաքում, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Բոբինիի փոխպրեֆեկտ, Սեն-Սեն-Դենիի պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարի տեղակալ Վանեսա Սեդիկը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անունից՝ խորհրդական Դավիթ Ասոյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սումյա Բուրուահան, Ֆրանսիայի Սենատի անդամ Կորին Նարասիգեն, Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Դանիել Գիրոն, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենհարուսը, Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդական Ժոֆրի Կարվալինյոն և ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշը։

Արարողությանը ծաղկեպսակ է զետեղվել նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի անունից։

Արարողության ընթացքում կատարվել է ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում