Իրան

«Ռոսավիացիա»-ն չեղարկել է սահմանափակումները դեպի ԱՄԷ չվերթերի և Իրանի օդային տարածքով թռիչքների համար

1 րոպեի ընթերցում

«Ռոսավիացիա»-ն չեղարկել է սահմանափակումները դեպի ԱՄԷ չվերթերի և Իրանի օդային տարածքով թռիչքների համար

«Ռոսավիացիա»-ն (ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը), հաշվի առնելով Ռուսաստանի տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունների դիրքորոշումը, չեղարկել է ռուսական ավիաընկերություններին ուղղված հանձնարարականները՝ դադարեցնել տոմսերի վաճառքը Արաբական Միացյալ Էմիրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը։

Իրանի օդային տարածքով թռիչքների սահմանափակումները նույնպես չեղարկվել են։ Գերատեսչությունում նշել են, որ տարանցիկ չվերթերը և դեպի իրանական օդանավակայաններ թռիչքները կարող են իրականացվել «Իրանի ավիացիոն իշխանությունների բոլոր հանձնարարականների խիստ պահպանմամբ»:

«Ռոսավիացիա»-ն ապրիլի 16-ից ավիափոխադրողներին թույլատրել է վերսկսել թռիչքները դեպի Իսրայել: Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Իսրայել թռիչքները թույլատրվում են միայն Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից մինչև 01:00-ը։

Դեպի մի շարք երկրներ թռիչքների սահմանափակումներ էին գործում փետրվարի վերջից՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում