Հորմուզի նեղուցով 12 ժամում երեք լցանավ է անցել. Reuters

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցով ապրիլի 20-ին երեք լցանավ է անցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տվյալների վերլուծությամբ զբաղվող SynMax ընկերությանը և Kpler հարթակից ստացված հսկման տվյալներին։

«Վերջին 12 ժամվա ընթացքում իրականացվել է ընդամենը երեք անցում (Հորմուզի նեղուցով)», - նշվում է հրապարակման մեջ։

Այսպես, նեղուցով անցել են նավթամթերք փոխադրող Nero լցանավը, քիմիական արտադրանք փոխադրող լցանավ և հեղուկացված նավթային գազ փոխադրող լցանավ։

Գործակալությունը տվյալներ չի հաղորդում նավերի պատկանելության, սեփականատերերի կամ երթուղիների վերաբերյալ։

Reuters-ը հիշեցնում է, որ նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցված է։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածներից և Իրանի պատասխան գործողություններից հետո նեղուցով նավագնացության ծավալը նվազել է 97%-ով։

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափակման մասին։

Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ առնչություն չունեցող նավերը կարող են ազատ անցնել Հորմուզի նեղուցով, եթե նրանք տարանցման համար չեն վճարել Թեհրանին։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար