Իտալիան երկու ականորս նավ է պատրաստել հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուց ուղարկելու համար

2 րոպեի ընթերցում

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն հայտնել է, որ դեռևս 20 օր առաջ կարգադրել է պատրաստել երկու մասնագիտացված հակաականային նավ Հորմուզի նեղուց ուղարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում նա նշել է, որ դրանց գործարկումը հնարավոր կլինի միայն Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտության ավարտից հետո և ազգային խորհրդարանի կողմից առաքելության համապատասխան հաստատման դեպքում։

«Իտալիան ունի աշխարհի լավագույն ռազմածովային նավատորմերից մեկը, և մենք կարող ենք ականորս նավեր տրամադրել: 20 օր առաջ ես կարգադրել եմ պատրաստել երկու նավ: Բայց դրանք ուղարկելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների դադարեցում, որովհետև ոչ ոք չի ցանկանում պատերազմի մեջ մտնել», - ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը կկարողանա մուտք գործել Հորմուզի նեղուց միայն զինադադարից հետո՝ մարտական գործողությունների գոտում չհայտնվելու համար:

«Նաև Իտալիայի կառավարությունը պետք է քվեարկություն անցկացնի խորհրդարանում, ինչը մեզ համար անհրաժեշտ, պարտադիր և հիմնարար քայլ է», - պարզաբանել է նախարարը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ գործողություն  են սկսել Իրանի դեմ: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա փոխադարձ հրադադար է հաստատվել: Ապրիլի 11-ին կողմերն Իսլամաբադում բանակցություններ են անցկացրել, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։ Միացյալ Նահանգներն ապրիլի 13-ին սկսել է Իրանի ծովային շրջափակումը:

Կողմերը, հնարավոր է, Իսլամաբադում նոր բանակցություններ անցկացնեն ապրիլի 21-ին։

Իրան

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու ծրագիր այս պահին չունի. ԱԳՆ խոսնակ

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար