Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան կհիմնանորոգվի. ՀՀ կառավարությունը հատկացրել է 1,45 միլիարդ դրամ

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մեկնարկում է առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման հերթական խոշոր փուլը, որի շրջանակում հիմնանորոգվելու է Գյումրիի Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան։ 24 հազար բնակչի սպասարկող հաստատությունը կառուցվել է դեռևս 1930-ական թվականներին և ընդգրկվել է ՀՀ կառավարության առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագրում։ Վերակառուցման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 450 մլն դրամ։ Նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, կապալառու կազմակերպության մրցույթն անցկացվել է, և շինարարի հայտնի դառնալուց հետո առաջիկայում կտրվի աշխատանքների մեկնարկը։ Քանի որ նույն մասնաշենքում են գործում նաև Շտապօգնության Գյումրիի կայանն ու Արյան բանկը, պատասխանատուները դիտարկում են նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի տարածքը, որն այժմ վերանորոգվում է՝ տեղափոխվող բուժհաստատությունների համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմից, այս աշխատանքները հանդիսանում են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի մաս։ Շիրակի մարզում առողջապահական ոլորտի բարեփոխումները շարունակական են. ներկայումս ընթացքի մեջ են Արթիկի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչպես նաև նոր տիպային շենքեր են կառուցվում Ախուրիկի բժշկական ամբուլատորիայի և Պեմզաշենի առողջության կենտրոնի համար, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել արդեն այս տարվա ընթացքում։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար