Մարզեր

Մայակովսկի գյուղում ճանապարհն արդեն անցանելի է. Գետառը լուրջ վնասներ չի հասցրել համայնքին

1 րոպեի ընթերցում

Մայակովսկի գյուղում ճանապարհն արդեն անցանելի է. Գետառը լուրջ վնասներ չի հասցրել համայնքին

Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի գյուղի ճանապարհը, որը Գետառի հունից դուրս գալու արդյունքում դժվարանցանելի էր, արդեն բաց է։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքի վարչական ղեկավար Վահագն Բարսեղյանն ասաց, որ մաքրման աշխատանքների արդյունքում իրենց հաջողվել է խնդրին որոշակի լուծում տալ։

«Տեղ կար, որտեղ ջուրն արդեն դուրս էր եկել դեպի ճանապարհ։ Երեկ այդ մասը փակել ենք։ Ահագին մաքրվել է՝ մի 300-400 մետր, հիմա ջուրը նորմալ հոսում է։ Բաց տեղերում պանելներ են դրվում, որ ջուրը նորից ճանապարհ դուրս չգա»,-ասաց նա:

Բարսեղյանը վստահեցրեց, որ Մայակովսկի համայնքի բնակիչները լուրջ վնասներ չեն կրել։

«Մի քանի  տեղ գյուղատնտեսական հողերին է վնաս տվել, բայց բնակիչների տները չի լցվել»,-նշեց համայնքի վարչական ղեկավարը՝ հավելելով, որ վնասների գնահատում դեռ չեն կարողանում անել։

Բարսեղյանն ասաց նաև, որ խնդիրը միշտ էլ կա և պատճառը աղբն ու տիղմն է։

«Մենք ամեն տարի միշտ մաքրել ենք, ուղղակի այս տարի  անձրևները, ձնհալը գումարվել են։ Հիմա համայնքում նորմալ վիճակ է, բայց երեկոյան կողմ ձնհալներով պայմանավորված հնարավոր է ջրի հոսքը նորից ուժեղանա»,-հավելեց Բարսեղյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում