Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում իրականացվում են աննախադեպ ծավալի սուբվենցիոն ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում  իրականացվող սուբվենցիոն ծրագրերը՝ Կառավարություն-համայնք արդյունավետ համագործակցությամբ, աննախադեպ ծավալների են  հասնում։ Մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կատարվող ներդրումներն արդեն իսկ գերազանցել են 4 միլիարդ դրամի սահմանագիծը՝ ուղղակիորեն ազդելով մարզի տնտեսական և սոցիալական դիմագծի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարզի զարգացման ծրագրերի ընթացիկ պատկերն ու վիճակագրությունը ներկայացնելով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը տեղեկացրել է, որ նախորդ տարին մարզի համար եղել է բավականին հագեցած. հաջողությամբ կյանքի է կոչվել 36 խոշոր ծրագիր՝ 124 ենթածրագրով։ Այս աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ 281 մլն դրամ։ Հատկանշական է պետության զգալի մասնակցությունը ֆինանսավորման գործընթացում։ Կառավարության համամասնությունը կազմել է ընդհանուր բյուջեի 55.8%-ը, ինչը համարժեք է շուրջ 2 մլրդ 390 մլն դրամի։

Զարգացման ընթացքը ոչ միայն չի դանդաղում, այլև նոր թափ է ստանում 2026 թվականին։ Կարեն Բադիշյանի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարի է տեղափոխվել 29 ծրագիր՝ բաղկացած 117 ենթածրագրից, որոնց ընդհանուր արժեքն արդեն կազմում է 10 մլրդ 198 մլն դրամ։ «Սակայն սա դեռ ամենը չէ. արդեն իսկ նախանշված է զարգացման նոր փուլը, որի համար ներկայացվել է 43 նոր ծրագիր՝ 208 ենթածրագրով։ Այս նոր նախագծերի նախնական արժեքը գնահատվում է շուրջ 18 մլն 677 հազար դրամ։

Այս ամենի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ծրագրերն իրենց աշխարհագրությամբ ընդգրկում են Շիրակի մարզի բոլոր բնակավայրերը։ Ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված այս աննախադեպ աշխատանքները թույլ են տալիս փուլ առ փուլ լուծել տասնամյակներով կուտակված համայնքային խնդիրները՝ ստեղծելով ավելի հարմարավետ և զարգացած միջավայր մարզի յուրաքանչյուր բնակչի համար»,-ավելացրել է Կարեն Բադիշյանը։

Հայերեն

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն