Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ն Միացյալ Նահանգների հետ քննարկում է ֆինանսական աջակցություն ստանալու հարցը

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն Միացյալ Նահանգների հետ քննարկում է ֆինանսական աջակցություն ստանալու հարցը

Արաբական Միացյալ Էմիրություններն ԱՄՆ-ի հետ քննարկումներ է սկսել ամերիկյան ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորության շուրջ, եթե Իրանի շուրջ հակամարտությունն ԱՄԷ-ին ներքաշի էլ ավելի խորը ճգնաժամի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը։

Մասնավորապես, հայտնի է, որ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի կառավարիչ Խալեդ Մոհամեդ Բալաման անցյալ շաբաթ Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի, ինչպես նաև ֆինանսների նախարարության և Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչների հետ։

Թերթի զրուցակիցների խոսքով, ԱՄԷ-ում ընդգծել են, որ մինչ այժմ նրանց հաջողվել է խուսափել Իրանի շուրջ հակամարտության ամենավատ տնտեսական հետևանքներից, սակայն ֆինանսական աջակցությունը «դեռևս կարող է անհրաժեշտ լինել»։

Հրատարակությունն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ նման քննարկումներն ընդգծում են ԱՄԷ-ի աճող մտահոգությունը, թե հակամարտությունը կարող է վնաս հասցնել իրենց տնտեսությանը և միջազգային ֆինանսական կենտրոնի դիրքին՝ սպառելով արժույթային պահուստները և առաջացնելով կապիտալի արտահոսք։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սկսված գործողության և Թեհրանի պատասխան գործողությունների ֆոնին վնասվել են ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ Հորմուզի նեղուցով էմիրաթական նավթի մատակարարումներն արգելափակվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում