ԱՄՆ-ն Օմանի ծոցում իրանական նավ է կալանել. Իրանի զինվորականները խոստանում են պատասխան հարվածով հանդես գալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ապրիլի 19-ին կալանված Touska բեռնատար նավը շարժվում էր դեպի Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ում հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ զինվորականները տեղեկացրել են, որ Իրանի դրոշի ներքո նավարկող Touska բեռնատարի անձնակազմը վեց ժամ չի արձագանքել նախազգուշացումներին, որից հետո USS Spruance-ը 127 միլիմետրանոց Mark 45 թնդանոթից մի քանի կրակոց է արձակել նավի վրա։ Այնուհետև արդեն ռազմածովային հետևակայինները բարձրացել են Touska բեռնատար նավի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը Օմանի ծոցում կալանել են իրանական բեռնատար նավ՝ ծովային շրջափակումը խախտելու փորձի համար։

The Washington Post-ի տվյալներով, Touska-ն, որը կարող է տեղափոխել մոտավորապես 4800 կոնտեյներ, բեռով վերադառնում էր չինական Չժուհայ քաղաքի Գաոլան նավահանգստից։

Մասնագետները The Washington Post-ին հայտնել են, որ այս նավահանգիստը հայտնի է որպես քիմիական նյութերի բեռնման վայր, այդ թվում և պինդ հրթիռային վառելիքի հիմնական բաղադրիչի՝ նատրիումի պերքլորատի, որն առանցքային բաղադրիչ է Իրանի հրթիռային ծրագրի համար։ Այդուհանդերձ, պարբերականն ընդգծում է, որ այս պահին հայտնի չէ, թե ինչ նյութեր են եղել առգրավված նավի վրա։

Իրանի զինված ուժերը նախազգուշացրել են պատասխան գործողությունների մասին։ Մասնավորապես, IRIB պետական ​​հեռուստաալիքը հրապարակել է Իրանի զինվորականների հայտարարությունը, որում ԱՄՆ-ի գործողությունները որակվել են որպես «ագրեսիայի ակտ»։

«Մենք զգուշացնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը շուտով կարձագանքեն ԱՄՆ-ի կողմից իրականացված այս զինված ծովահենությանը և կհասցնեն պատասխան հարված», - ասվում է նրանց հայտարարության մեջ։

Հայերեն English Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը