Աշխարհ

Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են. ՑԱԽԱԼ-ն ու Հեզբոլլահը մեղադրում են միմյանց

1 րոպեի ընթերցում

Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են. ՑԱԽԱԼ-ն ու Հեզբոլլահը մեղադրում են միմյանց

Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ն ու Լիբանանում գործող Հեզբոլլահը խախտումների համար մեղադրում են միմյանց:

Կողմերը միաժամանակ նշում են, որ անպատասխան չեն թողնելու հակառակորդի հարվածները և համարժեք հարվածներ են հասցնելու հրադադարի ռեժիմը չպահպանելու համար:

Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ի կեսգիշերին։ Հրադադարի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող Հեզբոլլահ շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում