Պակիստանյան լցանավն անցել է Հորմուզի նեղուցով

2 րոպեի ընթերցում

None

Պակիստանյան Shalamar նավթատար լցանավը կարողացել է Հորմուզի նեղուցով անցնել ապրիլի 13-ին ԱՄՆ-ի կողմից նեղուցի շրջափակման մեկնարկից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Shalamar-ը հինգշաբթի (ապրիլի 16-ի) ուշ երեկոյան անցել է իրանական Լարակ կղզուց հարավ և մտել Օմանի ծոց՝ փոխադրելով մոտավորապես 450 հազար բարել նավթ, որը բեռնվել էր ԱՄԷ-ի Դաս կղզում», - գրում է գործակալությունը՝ հղում անելով նավերի մոնիթորինգային համակարգերի տվյալներին։

Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ լցանավը միայն կիսով չափ էր բեռնված, և որպես նպատակակետ նշված էր Կարաչի քաղաքի նավահանգիստը։

Գործակալությունը նշում է, որ Պակիստանի դրոշի ներքո նավարկող լցանավը հանգստյան օրերին մտել է Պարսից ծոց և դարձել առաջին նավը, որը նավթով բեռնված անցել է Հորմուզի նեղուցով ապրիլի 13-ից հետո։

Equasis ծովային բազայի տվյալների համաձայն՝ Shalamar-ը պատկանում և կառավարվում է Pakistan National Shipping Corp ընկերության կողմից։

ԱՄՆ զինված ուժերից ավելի վաղ հայտնել էին, որ շրջափակումը վերաբերում է իրանական նավահանգիստներին և ափամերձ շրջաններին, ոչ թե Հորմուզի նեղուցին։ Ըստ ամերիկյան կողմի՝ նեղուցով անցումն արգելվում է միայն իրանական նավահանգիստներից դուրս եկող և այնտեղ ուղևորվող նավերի համար։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մինչև ռազմական գործողությունների սկսվելը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր շուրջ 135 նավ։

Հայերեն Русский

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում