Ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորումը ֆանտաստիկայի ժանրից էր թվում. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունում Ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին իր ելույթում խոսելով անկախացումից ի վեր ոստիկանության համակարգի կայացման փուլերի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք շրջադարձային են եղել իրավակարգի և կարգուկանոնի պահպանման և ամրապնդման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակին համընթաց դինամիկ զարգացող ոստիկանական համակարգ ունենալը:

«Ըստ էության՝ մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց երբ ոստիկանության ոլորտի բարեփոխումները սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ մտածում էինք, որ պարեկային ոստիկանություն լինի՝ ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով և այլն»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումները շարունակական են լինելու, քանի որ կյանքն ու ընկալումներն անհամաչափորեն արագ են փոփոխվում և ամենօրյա աշխատանքն իր մեջ պետք է պարունակի բարեփոխման տարր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա վերաբերում է և՛ տեխնիկային, և՛ օրենսդրությանը, և՛ համազգեստին, և՛ սպառազինությանը, և՛ կարգավորումներին:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի