Իրան

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի վերսկսել մարտերը. գեներալ Քեյն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի վերսկսել մարտերը. գեներալ Քեյն

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Դեն Քեյնը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը պատրաստ են «բառացիորեն մեկ ակնթարթում» վերսկսել մարտերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերն է մեջբերում BBC-ն։

Նա հայտնել է, որ ամերիկյան ուժերն իրանական նավահանգիստների շրջափակումը սկսել են ապրիլի 13-ին։ Այդ շրջափակումը, նրա խոսքով, վերաբերում է միայն իրանական նավահանգիստներին և ափամերձ շրջաններին, ոչ թե Հորմուզի նեղուցին։

Քեյնը հայտարարել է, որ շրջափակումը սկսելուց ի վեր ԱՄՆ ուժերը 13 նավի հրահանգել են հետ շրջվել, և նրանք կատարել են «այդ իմաստուն ընտրությունը»։

Նրա խոսքով՝ ցանկացած նավ, որը կփորձի ճեղքել շրջափակումը, «համապատասխան արձագանքի կարժանանա»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում