ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե երկիրը «սխալ որոշումներ» ընդունի. Հեգսեթ

1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն այնպես կանի, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կցանկանար դա անել «լավ ձևով», համաձայնագրի միջոցով։ Սակայն դա կարող է արվել նաև «վատ ձևով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հեգսեթն Իրանի ղեկավարությանը կոչ է արել «խելամիտ ընտրություն կատարել»։

Եթե Իրանը «սխալ ընտրություն» կատարի, ապա, Հեգսեթի խոսքով, կլինի շրջափակում, և ռումբեր կնետվեն Իրանի ենթակառուցվածքների, էլեկտրակայանների և էներգետիկ օբյեկտների վրա։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակվում է, և ամերիկյան զենքերը պատրաստ են վերսկսել ռմբակոծությունները, եթե բանակցությունները տապալվեն։ ԱՄՆ պատերազմի նախարարը նաև նշել է, որ երկրի զինված ուժերը վերահսկում են Հորմուզի նեղուցով նավարկությունը, և դա արվում է ռազմածովային ուժերի 10%-ից պակաս կարողություններով։

Պենտագոնի ղեկավարը նաև պնդել է, որ Իրանը չի կարող վերականգնել իր կորցրած կրակային ուժը։

«Սա արդար պատերազմ չէ…. Մենք միայն ուժեղանում ենք», - նշել է նա։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ