Եվրոպա

Եվրահանձնաժողովը պատվիրակություն կուղարկի Հունգարիա՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցի քննարկման համար

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը պատվիրակություն կուղարկի Հունգարիա՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցի քննարկման համար

Եվրոպական հանձնաժողովն ապրիլի 17-ին պատվիրակություն կուղարկի Հունգարիա, որպեսզի չսպասի նոր կառավարություն կազմելուն և հնարավորինս արագ սկսի աշխատանքն, այդ թվում՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։

«Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն արդեն վաղը կմեկնի Հունգարիա, որպեսզի հնարավորինս շուտ երկխոսություն սկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք կազմելու են նոր կառավարությունը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պինյուի խոսքով՝ «կան շատ թեմաներ», ներառյալ Կիևի ֆինանսավորումը և Հունգարիայի համար «սառեցված հիմնադրամները»:

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին։ Ընդդիմադիր Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը հաղթել է վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությանը՝ ստանալով խորհրդարանի 199 տեղից 138-ը։

Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակում էր Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում