Հայաստան

ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթերը

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթերը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը։

Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԿԸՀ են ներկայացրել 283 թեկնածուի տվյալներ։

«Մենք արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էինք, իսկ այսօր, կարգի համաձայն, ներկայացրինք նաև թղթային տարբերակները։ Ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը եղել է հրապարակային, և դուք ևս որոշ չափով մասնակցել եք դրան։ Ցուցակի ձևավորումը սկսել էինք դեռ անցած տարվա վերջից և իրականացրել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով»,- նշել է Հարությունյանը։

Հարցին, թե որ ուժերին են համարում հիմնական մրցակիցներ, Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ բոլորին դիտարկում են հավասարապես։

«Անկեղծ ասած՝ բոլոր քաղաքական ուժերին վերաբերվում ենք հարգանքով և ուշադրությամբ։ Ըստ անհրաժեշտության և քաղաքական գործընթացների՝ մեկին ավելի շատ ենք անդրադառնում, մեկին՝ քիչ, բայց բոլորին համարում ենք մրցակից»,- հավելել է Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում