Իրան

Իրաքի դրոշի ներքո ընթացող լցանավը հաջողությամբ Հորմուզի նեղուցով անցել է Պարսից ծոց

1 րոպեի ընթերցում

Իրաքի դրոշի ներքո ընթացող լցանավը հաջողությամբ Հորմուզի նեղուցով անցել է Պարսից ծոց

Իրաքի դրոշի ներքո ընթացող «Agios Fanourios I» մեծ լցանավը Հորմուզի նեղուցով անցել է Պարսից ծոց՝ դառնալով առաջին նավթատարը, որն այդ ջրային ճանապարհով հյուսիս-արևմուտք է ընթացել ԱՄՆ-ի կողմից շրջափակում սահմանելուց ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալությունը հիշեցնում է, որ ամերիկյան ռազմածովային ուժերի մեծ նավատորմը ներկայում խոչընդոտում է նավարկությունը Օմանի ծոցում և ավելի վաղ մի քանի լցանավի, այդ թվում՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող «Rich Starry»-ին, ստիպել է հետ դառնալ։

«Agios Fanourios I» լցանավը չէր ուղևորվում Իրան և ներառված չէ ԱՄՆ-ի սև ցուցակում։ Գործակալությունը հաղորդում է, որ մոնիթորինգային տվյալների համաձայն՝ որպես այդ նավի նշանակման վայր նշված է Իրաքի Բասրա քաղաքը։

Այդ լցանավի՝ Պարսից ծոց մտնելու առաջին փորձն ընդհատվել էր ապրիլի 12-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ձախողման պատճառով։

Միևնույն ժամանակ, «Rich Starry» նավը, որը դեռևս վերադառնում է նեղուցով, ներկայում ազդանշան է տալիս, որ սպասում է հրահանգների։ Մոնիթորինգային տվյալները ցույց են տալիս, որ այն առաջվա պես լիովին բեռնված է այն նույն բեռով, որով դուրս էր եկել Պարսից ծոցից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում